Նոր ֆուտբոլային ակումբ՝ Հայաստանում
Հայաստանում կստեղծվի նոր ֆուտբոլային ակումբ: Նախաձեռնությունը Դիվանագիտական ակումբինն է: «Ամբասադոր» ֆուտբոլային ակումբը մեր երկրում օտարերկրյա դեսպանություններին մեկ հարկի տակ կհամախմբի, իսկ ակումբի անմիջական մասնակիցները ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները կլինեն: Իրաքի դեսպան Ալիա Սալման ալ Զուբեյդին հայտնեց, որ առաջին հանդիպումը անցկացվելու է «Ամբասադոր» ֆուտբոլային թիմի եւ ՀՀ Արտաքաին Գործերի նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբի միջեւ. «Այս նախաձեռնության նպատակը խաղաղություն քարոզելն է սպորտի միջոցով» ,-ասաց դեսպանը: «Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակն է ամրապնդել Հայաստանում ներկայացված դիվանագիտական կորպուսի անդամների միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչը կտա հնարավորություն բոլորին համախմբել մեկ գաղափարի շուրջ։ Ֆուտբոլային առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին, «Դինամո» մարզահամալիրի փակ մարզասրահում, ժամը 19.00-ին: Այս խաղի նախաձեռնությունը Դիվանագիտական ակումբինն ու Իրաքի դեսպանությանն է։