Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել է բարիկադները ապամոնտաժելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-32

«Դուք գիտեք, որ պարոն Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը և ինչպես ընդունված է ասել, նախորդ կառավարության նախկին իշխանության տարիներին, և այս առումով ես կարծում եմ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ։ Ես հիմա ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչ ենք մենք ուզում անել, ինչ ենք անում և ինչու»,- նշեց վարչապետը անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշմանը՝ հավելելով. «Կարևոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում ու այս տրամաբանության մեջ չպեպք է թույլ տանք, որ զարգանա մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Սա չի նշանակում նաև, որ փակում ենք կադրային փոփոխությունների օպտիմալացման ու ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը......գալիս է լիարժեք համախմբման ժամանակը։ Կա բարիկադներ կառուցելու ժամանակը, կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը»,- հայտարարեց Փաշինյանը: