Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը՝ Մարալիկում (տեսանյութ)

Հասարակություն
davit-sanasaryan

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը մեկնել է Մարալիկ։ Մինչ մեկնելը նա կոչ արեց մարալիկցիներին և առհասարակ՝ բնակչությանը՝ ցուցաբերել հանդուրժողականություն, նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ադեկվատ չեն։ «Ով գա էստեղ, ինչ ասի, դուք բան մի արեք, երեկ տեսա, որ ձեզ ջղայինացրել են, ժողովուրդ ջան, մենք հեղափոխությունը արել ենք սիրո և հեղափոխության մթնոլորտում, եկեք այդպես էլ շարունակենք, ոչ մեկ չի կարող մեզ հունից հանել»,- ասաց Դավիթ Սանասարյանը։ Հիշեցնենք, որ երեկ իրենց նկատմամբ Մարալիկում բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարություն են արել «Ադեկվատներ» ֆեյսբուքյան հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը։ Մարալիկում նաև արդեն տևական ժամանակ է՝ գյուղացիները պահանջում են ՀՀԿ-ական գյուղապետի հրաժարականը։  Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում հանդիպում ունեցավ համայնքապետ Արտակ Գևորգյանի:  Կողմերը պայմանավորվեցին, որ երկուշաբթի օրը համայնքապետարանը ներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն, ու վերահսկողական ծառայությունը ստուգում իրականացնի։ Սանասարյանը մարալիկցիներին խնդրեց ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիաները։