Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոնի Շիրինյանի ղեկավարած շարժումը ընտրություններին մասնակցելու է դաշինքով

Քաղաքականություն
shirinyan

«Ընտրագրավը պետք է ընդհանրապես հանել»,- այսպես արձագանքեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ընտրագրավի չափը իջեցնելու փաստին: Նոր Ընտրական օրենսգրքում ընտրագրավի չափը 10 մլն դրամից իջեցվել է  7, 5 մլն դրամի: Ըստ Շիրինյանի՝ սա էլ բավարար չէ, որպեսզի շարքային քաղաքացիները կարողանան մասնակցել. «Շարքային քաղաքացիները հեղափոխության իսկական շարժիչ ուժն են և պարզ է, որ այդ գումարը չեն կարող ունենալ, եկամուտի աղբյուրներ չկան, աշխատավարձը շատ ցածր է»: Ըստ քաղաքագետի մտահոգիչ է նաև այն, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն ուժերը, որոնք գրանցված են որպես կուսակցություններ:  Նա առաջարկում է, որպեսզի ընտրություններին մասնակցեն նաև այլ ուժեր: «Երրորդ հանրապետության ճգնաժամի մեղավորը հիմնականում կուսակցական այն համակարգն էր, որը կլանային էր, բանդաները հավաքվում էին կուսակցության անվան տակ, գումարները իրենց էին վերցնում: Հիմա մենք ուզում ենք,  որ մեր ժողովրդի լավագույն զանգվածը ներկայացված լինի խորհրդարանում, բայց  չեն կարող մասնակցել, որովհետև որևէ կուսակցության անդամ չեն»: Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են, որպեսզի ներդրումներ լինեն, քաղաքագետը հիմնավոր համարեց. «Կայունություն չկա, ներդրողները գիտեն, որ Հայաստանի կլանները չեն ոչնչացվել: Ներդրողի համար կայուն տնտեսական սոցիալական քաղաքական վիճակ է պետք»: Քաղաքագետի կարծիքով, Հայաստանում տնտեսական գիտության հայեցակարգ չի կիրառվում: Նա առաջարկում է,  որ Հայաստանը որդեգրի սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգը: «Այս հայեցակարգը պարտադրում է հասարակության չունևոր խավին սպասարկել, թույլ չտալ մոնոպոլիայի առաջացումը»:   Լևոն Շիրինյանը հավելեց, որ Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը  մասնակցելու է արտահերթ ընտրություններին դաշինքով, բայց  դեռևս պարզ չէ, թե որ ուժերի հետ: