Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենք կրողների ցուցակը գաղտնի պահելն անհիմն է. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
zenq

Զենք կրելը պետք է կանոնակարգվի եւ լինի թափանցիկ, ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Զենք կրողների ցուցակը գաղտնի  է պահվում եւ բացատրվում է անհատական տվյալներով: Դա անհիմն է, մենք գիտենք, որ դրանք պարգեւներ են, եթե մեդալներ են տրվում, ստացվում է դրանք էլ են գաղտնի պահվու՞մ»: Հասարակությունը պետք է իմանա՝ պետությունը ում ձեռքը զենք տվեց, հավելում է փաստաբանը: «Պետք է ամբողջ պրոցեսը լինի թափանցիկ, պետք է իմանանք ո՞վ ունի զենք, ով չունի կամ արժե՞ այդ մարդուն զենք վստահել, թե ոչ»: Պետության հաշվետվողականությունը  պարտադիր նախապայման է, ասում է Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Սովորաբար զենք ունեցողներն այն  գնում են , հետո՝ օրինականացնում: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված զենքը հնարավոր է օրինականացվում է: Որպես պարգեւ տրված զենքը ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել, դրանց ծագումնաբանությունը պետք է ստուգել»,-ասում է նա: Զենք ունենալը պատրանքային ինքնավստահություն է տալիս մարդուն, կարծում է  Սոցիալական արդարություն ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը: Ըստ նրա, զենք ունեցող մարդը պետք է  համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, որ չունի թմրանյութերից կախվածություն կամ գտնվում է հոգեպես հավասարակշիռ վիճակում: