Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել». ՀՅԴ-ական (տեսանյութ)

Հասարակություն
sgkrt0DSnj4

Այսօր լրագրողները Կառավարության շենքում նկատեցին ՀՅԴ-ական պատգամավորներ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին, որոնք հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՅԴ-ն հուշագիր ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ:  Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ որեւէ բան չպետք է բացառել, բայց հետագա պայմանավորվածությունները ցույց կտան: Կարելի՞ է ենթադրել, որ ՀՅԴ-ն փոխել է իր մոտեցումը արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի մասով եւ համաձայն է, որ այն տեղի ունենա դեկտեմբերին՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Ոչ, մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի ու գործողությունների մասին: Մենք ասել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար անհրաժեշտ են այն քայլերն ու գործողությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում: Երբ կկատարենք այդ քայլերը, ըստ այդմ պարզ կլինի, թե որ ժամկետն է ավելի խելամիտ: Եթե դա հնարավոր է կատարել դեկտեմբերին, ուրեմն ընտրությունները կարելի է կատարել դեկտեմբերին: Եթե դա իրատեսական չէ, ուրեմն այլ ժամկետ պետք է դիտարկել: Մենք կոնկրետ ժամկետ չենք ասել: Մինչ օրս ԱԺ դեռեւս չի ուղարկվել ԸՕ բարեփոխումների փաթեթը, կառավարությունը դեռ չի հաստատել, կուղարկի ԱԺ, պարզ կլինի, թե ինչքանով է իրատեսական»: