Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը «Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ է ընտրվել

Պաշտոնական
ժիրայր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության (այսուհետև՝ Կուսակցություն) Քարտուղարությունն իր անդրանիկ նիստում սահմանված կարգով ընդունել է մի շարք որոշումներ: Դրանց թվում ընդունվել են հանրային նշանակություն ունեցող հետևյալ որոշումները.

  1. Քարտուղարության համակարգողի տեղակալ ընտրել Արա Ալեքսանդր Կոմշույանին (Ալեք Ենիգոմշյան),
  2. Կուսակցության պատվավոր ներկայացուցիչ ընտրել Ժիրայր Սեֆիլյանին,
  3. Քարտուղարության Նիստերի քարտուղար ընտրել և Կուսակցության մամուլի խոսնակ նշանակել Վահագն Ավագյանին,
  4. ստեղծել Կուսակցության Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների, Արմավիրի մարզի Էջմիածնի, Արարատի մարզի Մասիսի, Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի, Շիրակի մարզի Գյումրու, Ախուրյանի և Արթիկի, Լոռու մարզի Վանաձորի և Սպիտակի, Արագածոտնի մարզի Աշտարակի, Տավուշի մարզի Բերդի և Իջևանի, Սյունիքի մարզի Կապանի տարածքային ստորաբաժանումներ,
հաստատել Կուսակցության անդամակցության հեռավար դիմումի ձևը (կհրապարակվի առանձին):