Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ինքնասպանությունների շարքը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն Պաշտոնական
AJ-Knarik

Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Երեկ տարբեր կարծիքներ հնչեցին քաղաքական ուժերի կողմից: Բանակցությունները ի՞նչ փուլում են, կա՞ հստակեցում այս հարցում եւ ի՞նչ է սպասվում ապագայում,-հարցրեց պատգամավորը»: «Երեկվա հանդիպման ընթացքում հետեւյալ տրամաբանությունն էր. ես ասել եմ, որ դեկտեմբերին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու ասել եմ մեխանիզմի մասին, իսկ Ծառուկյան դաշինքի եւ ՀՀԿ ներկայացուցիչներն ասել են, որ իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: ՀՅԴ-ը ներկայացուցիչը ասվածի հետ եւս համաձայնեց»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շեշտեց՝ խելամտությունը ստիպում , որ երկրորդ անգամ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն անտեղի է:  «Այս տարվա մայիսի 1-ին ես այս ամբիոնից ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին եւ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- եզրափակեց Փաշինյանը: