Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում իշխանության փոխանցումը ֆանտաստիկ օրինակ է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքականություն
Antonio-guterish-nkar

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը համարում է «ֆանտաստիկ օրինակ»: Նա այդ մասին ասել է Նյու Յորքում ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: «Վերջերս մենք ունեցանք իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որը առաջնորդվում էր երիտասարդության կողմից Հայաստանում: Եվ սա հիանալի օրինակ է, ինչը հիմք է տալիս հուսալու, որ նոր սերունդները կկարողանան անել ավելին, քան իմ սերունդը», - ասել է Գուտերեշը: Հիշեցնենք, որ Նյու Յորքում ընթանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։