Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունը չի կեղծվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-7

Շենգավիթ համայնքի  133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամաս վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ: Նա Այդ ընտրատեղամասում առաջին ընտրողը չէր:   Ընտրությունից հետո վարչապետն ասաց, որ քաղաքացին վստահ է, որ  ընտրությունն ինքն է կատարելու եւ ընտրությունը չի կեղծվելու. «Եթե ընտրակեղծարարներ կլինեն, ոստիկանությունը կզբաղվի այդ դեպքերով»,-ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ սա  իրական ընտրապայքար է եւ կրքերը պետք է բորբոքվեին. «Բոլորը պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում՝ իշխանությունը»: Հարցին, արդյո՞ք  ԲՀԿ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. « Такие вопросы задаёте, что неудобно отвечать…» «Պետք է սովորել իրական ընտրությունների եւ իրական քարոզարշավի, դժգոհ լինելու պատճառներ չեն լինում. մեկնում եմ Նյու-Յորք: Հայաստանից  իմ ակնկալիքները մեծ են»-եզրափակեց վարչապետը:    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին:  Քվեարկությունից հետո, օդանավակայանի ճանապարհին, ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այսօր Երեւանի քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան եւ չեն մնա տներում: «Չկա որեւէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, ձեր որոշումն է արձանագրվելու եւ ես հույս ունեմ, որ ՀՀ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր ունեն իրավունք քվեարկելու Երեւանի քաղաքապետի ընտրություններում, այս պահի պատասխանատվությունը եւ լրջությունը կգնահատեն եւ կգնան ընտրատեղամասեր քվեարկելու եւ ես կարծում եմ՝ բոլորս էլ արձանագրում ենք, որ այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտության քվեարկություն, եւ ժողովրդի ձայնը արձանագրվելու է: Ես հաջող Քվեարկություն եմ մաղթում, Նյու-Յորքից մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին եւ միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երեւան»: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ բոլորը գնան քվեարկության եւ կատարեն իրենց ընտրությունը, որովհետեւ սա շատ կարեւոր եւ պատասխանատու ընտրություններ են. «Ընդհանրապես բոլոր ընտրություններն են պատասխանատու եւ կարեւոր: Մինչեւ 20:00 գնալ ընտրական տեղամասեր, գնալ բարձր տրամադրությամբ եւ իրացնել քաղաքացիական ձեր իշխանությունը եւ որոշում կայացնել քվեարկության դրված հարցի կապակցությամբ»,- շնորհակալություն եւ ամենայն բարիք մաղթելով եզրափակեց վարչապետը: Փաշինյանը հույս հայտնեց, որ ընտրությունները կընթանան հանգիստ, առանց միջադեպերի: [caption id="attachment_1642125" align="alignnone" width="700"] RA Prime Minister Nikol Pashinyan attends the mayoral election at the No. 8/16 polling station in Yerevan, Armenia[/caption]