Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-է այցելել Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը

Պաշտոնական
AATS

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին: Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան  Ուրազաևը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով:   ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն 20.09.2018թ.