Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մինասյանը եւ Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի արծաթե մեդալակիրներ

Սպորտ
a1borba-3

Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն այսօր երկու մեդալ նվաճեցին:   55 կգ քաշային Տիգրան Մինասյանը եզրափակիչ գոտեմարտում պարտվեց իրանցի Պոույա Մոհամադ Նասերպուրիին: 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը վերջին վճռորոշ մարտում մրցեց Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ եւ նույնպես պարտություն կրեց: Մեր ըմբիշները ստիպված եղան բավարարվել արծաթե մեդալներով:   63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել, քանի որ 3-րդ տեղի համար մրցամարտում զիջեց ռուսաստանցի Ազամատ Կաիրովին:   Վաղը մեդալներ համար կպայքարեն մեր երկու ըմբիշները: 67կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը եզրափակիչում կվիճարկի ոսկե մեդալը, իսկ 60 կգ քաշում Արարատ Մանուչարյանը սփոփիչ մրցաշարում կպայքարի բրոնզի համար: