Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւանի հանրություն»-ը ներգրավված միջոցներով մտադիր է համայնքային ձեռնարկություններ ստեղծել. Առավոտ

Հասարակություն
Yerevan-e1522831605556

Հին վերելակները կփոխարինեն նորերով, աղբի խնդրին արմատական լուծում կտան, կներդնեն «էկոլոգիապես մաքուր» հասարակական տրանսպորտի ցանց՝ զարկ տալով էլեկտրատրանսպորտին: Երեւանի բնակիչների համար առաջնահերթ լուծման կարիք ունեցող այս հարցերի լուծումներն իրենց նախընտրական ծրագրում առաջարկում է «Երեւանի հանրություն» դաշինքը: Այս դաշինքի մտադրություններն էլ գրեթե չեն տարբերվում մյուս քաղաքական ուժերի ծրագրերից: Այդուհանդերձ, դաշինքով առաջադրված ավագանու անդամի թեկնածուները գտնում են, որ այս բոլոր հարցերը լուծելու համար քաղաքին անհրաժեշտ է որոշակի անկախություն տնտեսական ոլորտում: Այսպես՝ թեկնածուները մտադիր են այդ խնդիրների լուծման համար պահանջվող գումարները ներգրավել ներքին եւ միջազգային ֆինանսական շուկաներից, քանի որ ինչպես հենց իրենք դաշինքով առաջադրված թեկնածուներն են խոստովանում, նախորդ քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի օրոք՝ 2017 թվականին միջազգային ՖԻԹՉ առաջատար վարկանիշային գործակալությունը Երեւանի համար հաստատել է «В+» երկարաժամկետ վարկանիշ, ինչը հնարավորություն է տալիս քաղաքային ինքնուրույն ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Եվ, որպեսզի ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների ստեղծման, արդիականացման, շահագործման ու պահպանման ծախսերը էականորեն կրճատվեն, «Երեւանի հանրություն»-ը ներգրավված միջոցներով մտադիր է համայնքային ձեռնարկություններ ստեղծել. օրինակ՝ քաղաքային վերելակային գործարան կառուցել կամ՝ ժամանակակից քաղաքային էլեկտրակայան, որը կբավարարի տրանսպորտային համակարգի զարգացման կարիքները: Ի դեպ,դաշինքի ծրագրից պարզ է դառնում, որ զարկ են տալու էլեկտրատրանսպորտին: Այս նպատակով էլ նախատեսում են կառուցել էլեկտրաավտոբուսների, էլեկտրաավտոմեքենաների, էլեկտրագնացքների արտադրության համայնքային գործարան: Մի քաղաքային գործարան էլ շինանյութ եւ ասֆալտ արտադրելու համար կկառուցեն, որպեսզի իրականացնեն քաղաքային ենթակառույցների օբյեկտների շինարարություն, սոցիալական բնակարանաշինության ծրագիր, պահպանեն քաղաքային ճանապարհները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով