«Դա մեզ դարձնում է ռազմական թիրախ». Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի խումբ քաղաքացիների հետ կառավարության դիմաց պահանջում էր, որպեսզի  հայկական բանակի ստորաբաժանում չուղարկեն Սիրիա : Նրա խոսքով,  Սիրիայում՝ Ռուսաստանին աջակցելով, Հայաստանը դեմ կգնա ամբողջ աշխարհին.

«Դա մեզ դարձնում է ռազմական թիրախ, դա մեր աշխարհասփյուռ հայությանը դարձնում է ահաբեկչության թիրախ, սա մեծ քաղաքական սխալ է»:

Ըստ Տիգրան Խզմալյանի, ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է Սիրիայում նոր ռազմական գործողություններին.

«Եթե ավել զինվորներ ունենք, թող գնան սահման, այլ ոչ թե ռուսական զորքերի հետ Թուրքիայում խայտառակեն մեզ»:

Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին ներքաշում է սիրական պատերազմի մեջ, որպեսզի Հայաստանը նրա հետ արյունով կապված լինի.

«Մենք դա չպետք է թույլ տանք, ոչ մի դեպքում»: