Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի գաղտնալսումներն ուսումնասիրելու հարցով (տեսանյութ)

Քաղաքականություն
BhAoqIqUjDc

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել. «ՀՀ Սահմանադրության 108-րդ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի ու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ: Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ»: