Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Կառավարության անդամների հետ հարց ու պատասխան ԱԺ-ում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն Պաշտոնական
Untitled-38

ԱԺ հերթական քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստը, կանոնակարգի համաձայն, նվիրված է կառավարության անդամների հետ ավանդական հարց ու պատասխանին։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարցն ուղղեց վարչապետ Փաշինյանին՝ ընդգծելով, որ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Փաշինյանը խաչընդոտում է ԼՂ հարցով բանակցային գործընթացին՝ առաջարկելով, որ ԼՂ-ն լինի բանակցային կողմ։ Վարչապետը պարզաբանեց, որ  ինքը պատրաստ է լիարժեք ներգրավվելբանակցային գործընթացում որպես ՀՀ ներկայացուցիչ, քանի որ ինքը ՀՀ վարչապետն է և Արցախի անունից բանակցություններ վարելու իրավասություն չունի, քանի որ Արցախի նախագահը կամ վարչապետը չէ։ «Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հավելեց՝ հարցն այն է՝ մենք բանակցում ենք բանակցելո՞ւ, թե՞ խնդիրը կարգավորելու համար։  «Իսկ իրականում բանակցային գործընթացին խանգարում է ռազմատենչ մթնոլորտը, որ կա Ադրբեջանի ոչ կառուցողական գործողություններում ու հռետորաբանության մեջ»,- եզրափակեց վարչապետը։