Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինձանից լավ հեղափոխական չկա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հասարակություն
naira-zohrabyan

  «Տեղի ունեցածը խոսում է երկրի իմունիտետի անպաշտպանության մասին»,- ասում է ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Խոսելով երեկվա իրադարձությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց այլ մեկնաբանություն տալ, առաջարկեց սպասել մինչեւ լինի հստակ տեղեկատվություն: «Եթե հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների, մեզ մնում է իմանալ, թե ովքեր են սևերը, որպեսզի կամուֆլյաժները հագնենք ու մենք էլ նրանց դեմ պայքարենք»,- ասում է նա: «Երբ որ հայտարարվում է՝ մենք սպիտակ ենք, մնացած բոլորը սև են, ես կարծում եմ՝ այդ հայտարարությունները պետք է լինեն կոնկրետ հասցեական, որպեսզի մենք բոլորս իմանանք, թե ով է սևը, մենք էլ միանանք այդ հակահեղափոխականներին բռնելու ու ասֆալտին պառկեցնելու գործին: Տպավորություն է, որ մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ գնում ենք հեղափոխական հերթական մոբիլիզացիայի: Մենք պետք է հասկանանք՝ եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական, թե խելքով, թե դուխով, շատ քիչ հեղափոխականներ կարելի է գտնել»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը: