Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
galust

«Պետության համար տեղի ունեցածը խայտառակ երեւույթ էր»,- անդրադառնալով երեկ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսմանն՝ ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, գումարներ վերադարձնելը կամ խոսելը այս կամ այն քաղաքական գործիչների մասին՝ սխալ է. «Դրա համար պետությունն ունի հատուկ կառույցներ, կառավարությունը պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ»: Գալուստ Սահակյանը դժվարանում է ասել, թե ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումն ում ձեռքի գործն է. «Մեր երկրում երբեք նման պրոցեսներ չեն եղել, շատ դժվարանում եմ մտածել այդ ուղղությամբ, եւ դա վատ է մեր պետության համար»: «Պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը: «Ինչ վերաբերում է, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ, եթե օլիգարխներ կան, կոնկրետ պետք է ասեք՝ ով են: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, այն՝ որ մարդը 30-40 հզ աշխատատեղ է բացել, դարձավ օլիգա՞րխ: Չի կարելի լինել վարչապետ եւ ընդդիմադիր խոսել»,-ասում է նա: