Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Այլեւս չեն լինի կիսագրագետ մեծահարուստների ճաշակի քանդակներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
artak_Avetyan

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում «Ռեֆորմիստների» կուսակցության (նախագահ՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայան) քաղաքապետի թեկնածուն դիզայներ, նկարիչ, շինարարական աշխատանքների կոորդինատոր, կինոռեժիսոր Արտակ Ավետյանն է, որը հանդես է գալիս «Կանաչ Երեւան» կարգախոսով: Կուսակցության քարոզարշավի մեկնարկին այսօր նա հայտարարեց, որ իրենց առաջնային խնդիրն է մայրաքաղաքը դարձնել մաքուր եւ կանաչ: «Երեւանում զարթոնք է ապրելու բնությունը: Կանաչ տարածքը ոչ միայն ծառ ու ծաղիկներն են, այլեւ շատրվանները, մրգատու այգիները, գետակները»,-նշեց նա: Արտակ Ավետյանի խոսքով՝ Երեւանի կանաչապատման համար հատկացվելիք միջոցները նախկինում նպատակային չեն ծախսվել. «Թանկարժեք բուսատեսակները դիմացկուն չեն Երեւանի կլիմայի հանդեպ: Անբավարար խնամքի պատճառով շատ տեսակի ծառեր հատվում են կամ չորանում: Նպատակահարմար չէ կանաչապատում անել ծաղիկների միջոցով: Փոխարենը, ծառատեսակների շնորհիվ պետք է մաքուր օդ ապահովել»: Ավետյանը վստահեցրեց, որ իր կառավարման արդյունքում քաղաքացիները Երեւանում անճաշակ ձեւավորումներ ու ամոթալի քանդակներ այլեւս չեն տեսնի. «Ստեղծելու ենք պատմաբաններից, քանդակագործներից եւ այլ մասնագետներից կազմված հեղինակավոր հանձնախումբ, առանց որի Երեւանում չեն տեղադրվի քաղաքի դեմքն աղավաղող հուշարձաններ կամ այլ քանդակային գործեր»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ