Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը եւ Գարի Կասպարովը հանդես կգան նույն մրցաշարում

Սպորտ
images

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում սեպտեմբերի 11-14-ը տեղի կունենա Champions Showdown անվանումը կրող շախմատի մրցաշարը, որին կմասնակցի Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարի 10 մասնակիցները նախապես բաժանվել են 5 զույգերի: Նրանք կանցկացնեն Ֆիշերի արագ շախմատի 6 եւ կայծակնային շախմատի 14 պարտիաներից բաղկացած մրցամարտեր: Լեւոն Արոնյանը կհանդիպի կուբացի գրոսմայստեր Լեյնիեր Դոմինգեսի հետ: Մյուս զույգերը կազմել են հետեւյալ շախմատիստները. Գարի Կասպարով – Վեսելին Թոփալով Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր Ուեսլի Սո – Անիշ Գիրի Սեմ Շենքլանդ – Մաքսիմ Վաշյե-Լագրավ   Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար: