Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավորինս շուտ համաներում անցկացնելն այլընտրանք չունի. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
Arayik-Papikyan

«2018 թվականի բյուջեով քրեակատարողական հիմնարկների պահպանման համար նախատեսված է ավելի քան 8 միլիարդ դրամ գումար։ Գրեթե նույնքան գումար նախատեսված է դատական իշխանության պահպանման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարվա դրությամբ կար շուրջ 5 հազար մարդ։ «Իշխանության մի ճյուղի պահպանության համար նախատեսված է գրեթե նույնքան գումար, որքան քրեակատարողական հիմնարկների համար։ Այս անհեթեթ վիճակի պատճառն այն է, որ մենք ունենք չափից դուրս շատ դատապարտված կամ կալանավորված անձինք։ Փաստաբանը հիշեցնում է՝ 5 տարի է Հայաստանում համաներման որոշում չի կայացվել։ «Ներկա պայմաններում համաներում կատարելը նաև համահունչ կլինի հեղափոխության համերաշխության մթնոլորտի ստեղծմանը։ Չպետք է մոռանանք, որ համաներումը կարող է տարածվել նաև հետհեղափոխական Հայաստանում հնչեղություն ստացած, նախկին ռեժիմի կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի վրա»։ Ըստ Արայիկ Պապիկյանի՝ համաներման որոշումը պետք է լինի մինչև սեպտեմբերի 21-ը։ «Հնարավորինս շուտ համաներում անցկացնելն այլընտրանք չունի»։