Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ 1320 գլուխ մանր եղջերավոր անասուն կարտահանվի ԱՄԷ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
gyux

Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը։  Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ «Մինչև տարվա վերջ, հավանաբար դեկտեմբերին, կստեղծվի Ռիսկերի և վնասների գնահատման գործակալություն։ Ապահովագրական ծրագիրը կիրականացնենք 3 մարզերում, 4 մշակաբույսերի համար։ Առանձնացրել ենք 2 ռիսկ՝ ցրտահարություն և կարկտահարություն»,- ասաց նախարարը։ Արթուր Խաչատրյանը կարևորեց նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան, նշեց, որ մեր գյուղարտադրանքի հիմնական մասը գնում է մի շուկա, ինչի հետևանքով խոցելի ենք դառնում հենց թեկուզ արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Նախարարի խոսքով՝ եթե կարողանան շուկաները դիվերսիֆիկացնել, ապա այս ռիսկը կկարողանան մեղմել: «Կարտահանենք Պարսից ծոցի երկրներ, ԵՄ երկրներ հիմնականում։ Այս տարի առաջին անգամ 1320 գլուխ մանր եղջերավոր անասուն կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ»,- նշեց նախարարը։ Այս տարվա նոր ծրագրերից կլինի նաև աջակցություն փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին: Նախարարի խոսքով գյուղացուն տրամադրվելիք սոցաջակցության մասին չէ։ Նա ասաց, որ ոլորտում իրենց վարած քաղաքականությունը միտված է լինելու սոցիալական գյուղատնտեսությունից եկամտաբեր գյուղատնտեսության անցմանը, արդյունավետության ու եկամտաբերության բարձրացմանը: Ըստ նախարարի՝ սա չի լինի սովորական սուբսիդավորման ծրագիր, երբ կարկտահարությունից կամ ցրտահարությունից տուժած գյուղացիներին կտան վառելիք, պարարտանյութ, սերմացու և այլն։ Այլ կլինի ավելի ճկուն համակարգ։ Ավելին՝ տեսանյութով։