Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերը հանդիպել են ԿԸՀ-ում

Հասարակություն
kyh

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց տեսակետները՝ տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող մեխանիզմների վերաբերյալ: Կողմերը հանդիպման ավարտին պատրաստակամություն են հայտնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:   ԿԸՀ մամուլի ծառայություն