Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԲ ներկայացուցիչները զրուցել են Տրանշ 2-ում աշխատանքներ տանող գիտնականների հետ

Տնտեսություն
harav

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Մարիո Դի Մայոն, ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն օգոստոսի 28-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 հատված, որտեղ շինարարությունն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը։ ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են ընթացիկ շինարարությանը, քննարկել են ճանապարհի շինարարության որակին, առաջացած խնդիրներին, ճանապարհաշինական ցեմենտի որակական հատկանիշներին առնչվող հարցեր։ Նրանք նաև հանդիպել և զրուցել են Տրանշ 2-ում աշխատանքներ տանող գիտնականների հետ, որոնք «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի առաջարկով ներգրավվել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում օգտագործվող ճանապարհաշինական ցեմենտի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներում։ Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկրորդ տրանշի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված վարկային միջոցներով:    «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ