Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ НТВ հեռուստաընկերությանը (տեսանյութ)
«Իրավիճակը բավականին հետաքրքիր է ու ասել, թե իշխանությունները փորձ չունեն, շատ մեղմ է: Վերջին հանրահավաքաին, օրինակ, հայտարարվում է, որ Հայաստանում, փաստացի ստեղծվել է պետական ղեկավարման նոր համակարգ և հեղափոխական հրապարակը հայտարարվել է իշխանության բարձրագույն մարմին: Ես կատակ չեմ անում, ես մեջբերում եմ», -բողոքել է է Ռոբերտ Քոչարյանը ռուսական հեռուստաալիքին: Ըստ նրա ՝ ՀՀ նոր իշխանությունները պարզապես չեն հասկանում, թե ինչ է պետական ղեկավարման մեխանիզմը: «Հայտարարվում է, թե կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին, ես, օրինակ, միամտորեն մտածում էի, թե կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անզուսպ պոպուլիզմ է, ինչի հետևանքներն, ինչպես ինձ է թվում, երկար ժամանակ խոչընդոտելու են երկրի զարգացմանը», - ասել է Քոչարյանը: Նա նշել է՝ կա հեղափոխական էյֆորիա, որը երկար չի կարող պահպանվել: Եվ այս ամենը անհանգստացրել է Քոչարյանին եւ նա հենց դրա համար է հայտնվել կրկին քաղաքականության մեջ: