Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղատնտեսական ապրանքների թանկացումը պայմանավորված է շոգ եղանակով»

Տնտեսություն
asulis

«Այս տարի աննախադեպ շոգ եղանակով է պայմանավորված ձմերուկի և լոլիկի գների նման աճը: Շոգը դաշտերին ահագին մեծ վնաս հասցրեց, որի պատճառով լոլիկի ու ձմերուկի  դեֆիցիտ առաջացավ, և նույնիսկ ձմերուկի որոշ չափաբաժին ներմուծվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց ֆերմեր Հարություն Մնացականյանը: Ըստ ֆերմերի՝ գյուղատնտեսական մի քանի ապրանքների թանկացումը նույնպես պայմանավորված է եղանակով, սակայն ձմերուկի դեֆիցիտն արդեն մասամբ վերականգնվում է և Նորագավիթում ապրանքի գինն իջել է 50-80 դրամի, իսկ սուպերմարկետներում 110 դրամ է: Մասնագետը նշում է, որ հետևողական աշխատանք ու ագրարային քաղաքականություն պետք է տարվի: «Վարկերի խնդիրն է, պետք է գյուղացիական վարկերի տոկոսների շեմը իջեցվի, և հետևողական աշխատանք տարվի, որ վարկը չվերցնի, տղային հարսանիք անի, այլ բանկը վերահսկի»,- նշում է Մնացականյանը: Մասնագետը նաև մսամթերքի գնի աճ է արձանագրում:  «Ոչխարի միսը թանկանալու է տարեցտարի, քանի որ Մերձավոր Արևելքում պահանջարկը մեծ է»: Մնացականյանի խոսքով, հիմա ճագարի միսն ավելի էժան է քան տավարինը, խոզինն ու ոչխարինը: Ֆերմերը հավելեց, որ Հայաստանում հեռանկարային է բույսերի աճեցումը, ինչպիսիք են օրինակ՝ սիսեռը, բրոկոլին: «Ես ամեն ինչ կանեմ, որ Հայաստանում եկող տարի սիսեռ աճեցնեն»,- ամփոփեց ֆերմերը: