Այդ ճամբարում 18+ նյութեր են ցուցադրե՞լ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)
«Տարիներ առաջ ոչ գեյերի մասին գիտեինք, ոչ էլ՝ մյուսների, և երբ երեխաները նման կատակներ էին անում, հանգիստ եմ նայել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Հասմիկ» ճամբարից հրապարակված երեխաների նկարներին՝ ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։ «Երեխաներն ինչ տեսնում են, այն սովորում են, սակայն ինձ մտահոգում է այդ միջոցառման նպատակը։ Դա պարզապես «Ուրախների և հնարամիտների» ակումբի միջոցառու՞մ էր, և ո՞վ է կազմակերպել»։ Ըստ նրա՝ միանշանակ ահաբեկվել պետք չէ։ «Բայց, մյուս կողմից, նախարարությունը զբաղվում է այդ հարցով, որ պարզի միջոցառման կազմակերպիչների էությունը, որովհետև այդ ճամբարում անցած տարիներին ուրիշ նյութեր են ցուցադրել 18+»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էին լուսանկարներ «Հասմիկ» ճամբարից, որոնցում տղա երեխաներ էին կանացի կերպարներով և դիմահարդարմամբ։