Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ բռնցքամարտի ներկայացուցիչները  պնդում են՝ ֆեդերացիայի նախագահը արդար է ընտրվել

Հասարակություն
timthumb

Հայաստանի բռնցքամարտի մի խումբ ներկայացուցիչներ ցույց են անցկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց բռնցքամարտի  ֆեդերացիայի մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը: Թվով մոտ 40-50 բռնցքամարտիկներ ու մարզիչներ հայտարարել են, որ օգոստոսի 4-ին կայացած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են արդար: Նրանք պաշտպանել են այդ պաշտոնում վերընտրված Արթուր Գևորգյանին: Ցույցը կազմակերպվել էր ի պատասխան բռնցքամարտի մի քանի մարզիչների բողոքներին առ այն, որ նախագահի ընտրությունների անցկացման ժամանակ անտեսվել են նրանց կարծիքները, վերջիններիս նույնիսկ տեղյակ չեն պահել ընտրությունների մասին, իսկ ընտրություններին մասնակցել են կողմնակի անձինք: Ըստ նրանց, քվեարկությունը եղել է բաց, մինչդեռ կանոնադրությունը պահանջում է փակ քվեարկություն:  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախարարությունը լսում է երկու տեսակետն էլ և կոչ է անում կողմերին գալ փոխզիջման: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը  «Ա1+»-ի հետ զրույցում մեկ անգամ ևս հերքեց, որ ընտրություններին կողմնակի անձինքն են մասնակցել, նա նաև նշեց, որ ընտրությունները թափանցիկ էին ու արդար: