Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն օր Հայաստանը հետ քայլ է կատարում ժողովրդավարություն ասվածից. Գ. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli-1

Գուրգեն Եղիազարյանը օգոստոսի 17-ին Երևանում տարօրինակ երիտասարդների է տեսել, որոնք տանում էին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, որոնց վրա խաչ էր քաշած. «Այդպիսի թշնամական վերաբերմունք չպիտի լինի»: Ըստ նրա՝ մի երկրում ենք ապրում, որտեղ հարձակվում են սրբազանի վրա. «Թուրքը նույնիսկ այդպիսի բան իրեն թույլ չէր տա, ատելով մեզ այդպիսի բան չէին անի»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ ամեն օր Հայաստանը հետ քայլ է կատարում ժողովրդավարություն ասվածից. «Եկեք դատենք ապօրինի ընտրությունների համար, եկեք դատենք չորս հարյուր հազար արտագաղթի համար, դուք դա չարեցիք, որ բռնեք հետո բաց թողնեք հա՞»: Ըստ նրա Ռոբերտ Քոչարյանը մի բան ճիշտ է ասում. «Էն հիսուն-հիսունը ու՞րա, տղերք, ես շատ բան չեմ ասում, որ նրա ջրաղացի վրա ջուր չլցնեմ»: Գուրգեն Եղիազարյանը ցիտում է իր մի քանի տարի առաջ ասված միտքը. «Տարիներ առաջ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձնում է տարանցիկ գոտի նարկոդիլերների համար, Սերժ Սարգսյանը ցանկանում էր փախչել իշխանությունից, հարմար պահը գտավ փախավ, եթե իրեն վարչապետ չկարգեր, յուրայինները կսպանեին»: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնում է  անցումային արդարադատությանը. «Երբ որ այսպիսի բան է հայտարարվում, միջազգային հանրությունը այն ընկալում է որպես՝ այդ երկրում կրիզիսային վիճակի մասին հայտարարություն, բայց դա այդպես չէ, մեր համակարգում կան հրաշալի մասնագետներ, լավ կադրեր»: Լարիսա Ալավերդյանը իշխանություններին հորդորում է լուրջ քննարկումներ անցկացնել. «Այլապես, մեր երկրի վարկանիշը կտրուկ կընկնի, այդպիսի բան եղել է Պերույում, Չիլիում, աֆրիկյան երկրներում, որտեղ իրավիճակը անչափ կրիզիսային էր»: