Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի լուսանկարը քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ (տեսանյութ)

Քաղաքականություն
manvel

Անհրաժեշտ պարզաբանում Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն   Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝ նշելով, որ այն  արված է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում  (ԱԱԾ մեկուսարան). որտեղ պահվում  է ՀՀԿ-ական գեներալը: