Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկարայում անհայտ անձինք կրակահերթ են բացել ԱՄՆ դեսպանատան վրա (տեսանյութ)

Պաշտոնական
ankara

Թուրքիայում գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակահերթ են բացել Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Վեստի ռու-ից։ Չարագործները կրակել են դեսպանատան պահակակետում գտնվող սպաների վրա։ Միջադեպի արդյունքում որևէ մեկը չի տուժել։ Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։