Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից դուրս բերված հանրային ունեցվածքի մասին փոխվարչապետը նամակ է գրել ՀԲ-ին (տեսանյութ)

Պաշտոնական
Ararat-Mirzoyan

Հայաստանից դուրս բերված հանրային միջոցների վերադարձի գործընթաց սկսելու նպատակով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ է գրել Համաշխարհային բանկին: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։ Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- գրել է Միրզոյանը։