Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» պատվաբեր ոչ-ոքի խաղաց Թել Ավիվի «Մաքաբիի» հետ

Սպորտ
a1pyunik-7.08.

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում հյուրընկալեց Իսրայելի 21-ակի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբիին»:   Մրցակիցը չնայած կարգով բարձր էր եւ խաղի մեծ մասում տիրում էր նախաձեռնությանը, սակայն «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի ընտրած պաշտպանողական մարտավարությունն արդարացրեց իրեն եւ թիմը պատվաբեր ոչ-ոքի արեց՝ 0:0:   Այդպիսով, մեր թիմը օգոստոսի 16-ին նախատեսված պատասխան խաղից առաջ պահպանում է հաջորդ փուլ մտնելու հնարավորությունը: Դրա համար հարկավոր կամ կրկին անառիկ պահել սեփական դարպասը եւ փորձել հաղթել 11մ հարվածաշարում, կամ էր արդյունավետ ոչ-ոքի խաղալ: