Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ- ում. Դ. Տոնոյան

Կարևոր լուրեր Պաշտոնական
davit-tonoyan

 Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Այս պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարց չի քննարկվել, սակայն Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը մինչև ժամկետի ավարտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տոնոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու թեկնածության վերաբերյալ հարցին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Հատուկ քննչական ծառայությունը Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց Խաչատուրովին ազատ արձակելու որոշում կայացրեց: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց սկսելու հարցով: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է 2017թ. մայիսից: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամկետը մինչև 2020թ. հունվարն է: