Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գոտկատեղից ներքեւ քարոզարշավ չանեք». Նաիրա  Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Naira-Zohrabyan

«Բարգավաճ Հայաստանը» առաջիկայում կհրապարակի Երեւանի քաղաքապետի իր թեկնածուի անունը: Այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.    «Քաղաքապետի թեկնածուի հետ կապված մենք ունենք ընդամենը մեկ որոշում՝  «Բարգավաճ Հայաստանը»  մասնակցելու է ավագանու արտահերթ ընտրությանը: Ով կլինի  մեր թեկնածուն,  պարզ կլինի առաջիկա օրերին»: Տիկին Զոհրաբյանը չբացառեց, որ քննարկվում է քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը. «Կապրենք, կտեսնենք»։   ՔՊԿ- ի թեկնածությանն էլ նա վերաբերում է հարգանքով եւ ասում. ոչ ոք իր հակառակորդը չի, բոլորը մրցակիցներ են.    «Մենք հարգանքով ենք վերաբերում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության   որոշմանը եւ առաջիկայում բոլոր քաղաքական ուժերը եւս կառաջադրեն թեկնածու:   Բոլորիս նպատակը մեկն է՝  ունենալ ապրելու համար հարմարավետ Երեւան: Որոշողը լինելու է երեւանցին։ Եվ մի կոչ, մի հորդոր բոլոր քաղաքական ուժերին, որոնք մասնակցելու են առաջիկա քարոզարշավինեթե  սիրո ու հանդուրժողականության  թավշյա հեղափոխության արդյունքում մենք ունենալու ենք նույնքան այլանդակ ընտրարշավ, որքան եղել են նախկին բոլոր ընտրարշավները, ապա դա լինելու է թիկունքից հարված այս գեղեցիկ հեղափոխությանը»։ «Գոտկատեղից  ներքեւ քարոզարշավ յուրաքանչյուր  քաղաքական ուժ կարող է տանել, մենք կոչ ենք անելու գնալ արժանապատիվ  քարոզարշավի, ոչ թե  թիրախավորել,  վիրավորել միմյանց, այլ երևանցուն ներկայացնել Երեւանի զարգացման ծրագիրը։ Որոշողն ու  գնահատողը լինելու է երեւանցին»,- ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման,  նրան կալանքից ազատելու օգտին ստորագրահավաք   կազմակերպելու վերաբերյալ հարցերը Նաիրա Զոհրաբյանը  հրաժարվեց մեկնաբանել.  «Այդ հարցի վերաբերյալ մեր պատասխանը հստակ է, խնդիրը գտնվում է իրավական դաշտում և ես որեւէ հարցի չեմ պատասխանելու»։