Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկը չմարելու արդյունքում քաղաքացին պատուհանով է տուն մտնում (տեսանյութ)

Հասարակություն
Untitled5

Արդեն մեկ շաբաթ  է Վարուժան Արշակյանը  պատուհանով  է իր տուն ներս մտնում։   Վարկը  չմարելու  արդյունքում է  նա  զրկվել  տնից։ Տան մուտքը փակ է նաև նկուղից։ Վարուժան Արշակյանը  2012 թվականին 22 000 դոլար վարկ է վերցրել «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ» վարկային կազմակերպությունից,  12000 դոլարը մուծել է, տարեց տարի  տոկոսները ավելացել են և գումարը հասել է 32 000 դոլարի  և այլևս ի վիճակի չի եղել մարելու վարկը։  «Սնանկ ճանաչեցին ինձ, իսկ տունը անցել է կառավարչի տիրապետության տակ։ Բազմաթիվ դատեր եղան, ի վերջո աճուրդ կազմակերպեցին, աճուրդով տանս գինը հասցրին մինչև  8.000 000 դրամի և այն վերցրեցին»,- պատմում է Վարուժան Արշակյանը: Վարկը վերցրել է բիզնես սկսելու համար, սակայն գործերը անհաջող են ստացվել։ «Չինաստանից ապրանք էի ներմուծում, գործս չստացվեց, կոպիտ ասած՝  տակ տվեցի»,- պատմում է Վարուժան Արշակյանը։ Ընտանիքը հիմա մի քանի  մասի է բաժանվել: Ամեն մեկն ինչ-որ բարեկամի տանն է հանգրվանել։ Նրանք անգամ իրենց իրերը դեռ չեն հանել տնից։ Այս ամսվա սկզբին վարչապետի հանձնարարականով գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնեցին զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացիներ և կկարողանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից։ Վարուժան Արշակյանը հույս ունի, որ իր խնդրին ևս ինչ-որ լուծում կտրվի։ «Այնպես չի, թե այդ գումարից հրաժարվում եմ, ես իրանց գումարը տալու եմ, ուղղակի ինձ հնարավորության տան, եթե ինձ սնանկ են ճանաչում , բա ես իրենց ո՞նց գումար տամ, սեղմում են պատին»,- ասում է Վարուժան Արշակյանը: