A
A
Գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից
Գյուղատնտեսության նախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին