Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով կալանավորվածը կլինի ազատության մեջ

Հասարակություն
artur-movsisyan

Վճռաբեկ դատարանը այսօր որոշեց փոփոխել «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներ»-ի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը:             Դատարանը որոշեց Արթուր Մովսիսյանի նկատմամբ ստորագրությունը ընտրել՝ որպես խափանման միջոց եւ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:             Արթուր Մովսիսյանը մեղավոր էր ճանաչվել կազմակերպված խմբի կազմում հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Նրա գործը «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներ»-ի գործից առանձին էր քննվել:              Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներ»-ի գործով փոխել էր մեղադրանքը եւ կազմակերպված խմբի կազմում հանցագործություն կատարելու մեղադրանքը հանել: Ստացվում է, որ Արթուր Մովսիսյանը միայնակ էր գործել կազմակերպված խմբի կազմում: