Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրով․ ՀՀ-ում իրադարձությունները հակասում են իշխանության հայտարարություններին (տեսանյութ)

Պաշտոնական
lavrov

Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել է նա: «Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,-ասել է  է ՌԴ արտաքին գործերի նախարարը:: «Վերջին մի քանի օրերին մենք մի քանի անգամ փոխանցել ենք մեր մտահոգությունը ՀՀ ղեկավարությանը»,-ասաց Լավրովը: Լավրովը հույս ունի, որ ձերբակալությունների հարցը  կոնստրուկտիվ լուծում կստանա: TASS