Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
a1shtanga-3

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում կրկին մեծ հաջողության հասան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ,  17-ամյա Լիանա Գյուջյանը, փայլուն հանդես եկավ մինչեւ 69 կգ քաշային կարգում եւ առանց լուրջ խնդիրների նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 86 կգ, իսկ հրում վարժությունում՝ 107 կգ: Երկամարտի 193 կգ արդյունքով Լիանա Գյուջյանը վստահ գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի: