Ուղիղ. «Արսենալ» – «ՊՍԺ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Ֆուտբոլի International Champions Cup-2018 մրցաշարի շրջանակում այսօր Լոնդոնի «Արսենալը» կհանդիպի Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի հետ:

Խաղը տեղի կունենա Սինգապուրի Ազգային մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին:

Թիմերն արդեն հրապարակել են հանդիպման հայտացուցակները: «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում:

«Արսենալ» – «ՊՍԺ» խաղը ֆուտբոլասերները կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: