Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի հիշատակ Հաց բերողի՝ Գյումրիում հաց էին բաժանում (տեսանյութ)

Հասարակություն
hac-berox-nkar

2 տարի առաջ այս օրը Հաց բերող Արթուր Սարգսյանը հաց հասցրեց 10 օր շարունակ ՊՊԾ գունդը գրաված և շրջափակման մեջ հայտնված «Սասնա Ծռերին»: Այսօր արդեն ազատության մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Արամ Հակոբյանը և Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամներն են Գյումրու թատերական հրապարակում հաց բաժանում մարդկանց՝ ի հիշատակ Հաց բերողի: «Հաց բերողի կերպարն իր ձևով, բովանդակությամբ հայի արժանապատվության, հայի ես-ի լուրջ կերպարն է, որն ինքը խտացրել է հայ ժողովրդի միջից: Նրա անունը մնաց որպես հաց բերող»,-ասում է Արամ Հակոբյանը: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները միակարծիք են՝ Հաց բերողն իր մեջ ամփոփում էր ողջ ազգային արժեհամակարգը: Առողջական  լուրջ խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանը կալանավորվեց «Սասնա Ծռերի» հետ՝ վերջիններիս աջակցելու մեղադրանքով:  Իրավապաշտպանների ահազանգից հետո միայն նրա խափանման միջոցը  փոխվեց, բայց արդեն ուշ էր։  10 օր հիվանդանոցում գտնվելուց հետո՝ 2017թ  մարտի 16-ին Արթուր Սարգսյանը մահացավ: