Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շենգավիթը Էրեբունուց հին է այնքան, ինչքան հին է Էրեբունին մեզանից» (տեսանյութ)

Հասարակություն
erebuni-1

Շենգավիթ պատմագիտական հնավայր-թանգարանի պեղումները 6 տարվա դադարից հետո   կվերսկսվեն այս տարվա աշնանը։   «Այս տարի պետք է կատարվեն պեղումներ,  բայց  քանի որ սարսափելի շոգ է, մենք մտածում ենք, որ պեղումները կսկսենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որ մարդիկ պարզապես ուշաթափ չլինեն այս շոգին»,- ասում է հնագետ Հակոբ Սիմոնյանը, ով 2000 թ. –ից ղեկավարում է հնագիտական արշավախումբը։ Նա  նշում է, որ Շենգավիթը բացառիկ հնավայր է իր թվագրությամբ. «Շենգավթի ստորին շերտերը ամենայն հավանականությամբ սկիզբ են առնում 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից և այդ տեսանկյունից կարող ենք ասել, որ Շենգավիթը Երևան քաղաքի տարածքում եղած 5-6 հազար վաղեմությամբ քաղաք է. այնքան հին է Շենգավիթը Երևանից, ինչքան հին է էրեբունին մեզանից»,- ասում է Հակոբ Սիմոնյանը։ Շենգավիթից գտնվել են բազմաթիվ կավե գտածոներ, զարդեր, ճարտարապետական կոռույցներ, պարիսպ, մետաղագործության հետ կապված գտածոները  և այլն։ Գտածոների մի մասը պահվում է Շենգավիթի թանգարանում, մի մասը՝ էրեբունի պատմահնագիտական, մի զգալի մասը Երևանի պատմության թանգարանում են, մի հավաքածու էլ Պատմության թանգարանում է։ Հակոբ Սիմոնյանը նաև նշում է, որ պետական աջակցություն պեղումներն իրականացնելու համար չեն ստանում։ Ավելին՝ տեսանյութով։