Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր սկանդալ՝ «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքում (տեսանյութ)

Սպորտ
sport-skandal-tur-1

Ֆրանսիայում ընթացող «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքում այսօր կայացած 16-րդ փուլում խոշոր սկանդալ է տեղի ունեցել: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, մի խումբ ֆերմերներ մրցատարածության 29-րդ կիլոմետրին խոտի սեղմված դեզերով փակել են ճանապարհը եւ բողոքի ցույց անցկացրել: Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններից պահանջվել է մոտ կես ժամ, ընդ որում նրանք օգտագործել են արցունքաբեր գազ, որը քամու պատճառով վնասել է նաեւ հեծանվորդներին: Վերջիններս շարունակել են մրցավազքը, որն ավարտվելու է առաջիկա կիրակի օրը, Փարիզի Ելիսեյան պալատի հրապարակում: