Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու փախուստի դիմեց Վահան Տերյանը (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
mhVnPuTSCRw

Վահան Տերյանի հայրենիքում պոեզիային միախառնվում է  խորովածի հոտը։  Գանձացի Ռուբեն Աբգարյանը չի  համբերում եւ սկսում է   պտտել խորովածի  շամփուրները։   Տերյանական օրերի մասնակիցը չի հիշում, որ գյուղում քննարկած լինեն՝  բանաստեղծը սիրել է խորոված, թե ոչ։  Նա անգիր հիշում է  դպրոցում սովորած տերյանական բանաստեղծությունները։ Տերյանական օրերը  հայրենի եզերք են բերել   գյուղից կիլոմետրեր հեռու հաստատվածներին։  Թբիլիսիում ապրող  այս տղամարդու համար Վահան Տերյանը միայն  սիրո եւ աշնան քնարերգու  չէ։ ԱԺ  պատգամավոր    Շիրակ Թորոսյանը  եւս կարծում է, որ  Վահան Տերյանի կենսագրության մի էջ այդպես էլ անհայտ է մնում հանրության լայն շրջանակներին։  Վահան Տերյանը  մեծ ազգային գործիչ էր, որի պոեզիան միայն թախիծ չէր, այլեւ պետական մտածելակերպի արտահայտություն։ «Ջավախք» հայրենակցական կազմակերպության ղեկավարը  առաջնորդում է  հայկական պատվիրակությանը Գանձա՝   1967թ-ից նշվող տոնին մասնակցելու համար։   Այցը կազմակերպվել է Մշակույթի  նախարարության աջակցությամբ։ Հյուրերին զարմացնում է Վահան  Տերյանի տուն-թանգարանի վիճակը։ Վերջին անգամ այն նորոգվել է 20 տարի առաջ։   Հիշեցնենք, որ   դաշտահանդեսը անցկացվում է հուլիսի  նախավերջին կիրակի օրը, քանի որ  1905թ  այդ օրը Գանձայում է  եղել Ավետիք Իսահակյանը եւ  այն ժամանակ դեռ Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տերյանի հետ մասնակցել Վարդավառի տոնախմբությանը։