Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կկառուցվի աշխարհի 10 ամենաերկար զիփլայններից մեկը

Հասարակություն
1-14

Yell extreme park-ն առաջիկայում կկառուցի 2400 մետր երկարությամբ զիփլայն, որը կլինի  աշխարհում 10 ամենաերկար զիփլայններից  մեկը, չնայած նախկինում  նախատեսվում էր, որ Հայաստանը կունենա աշխարհում ամենաերկար զիփլայնը:Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Yell extreme park-ի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը: «Տեխնիկական, ինժեներական ռեալ խնդիրներ կային, մոտակայքում գտնվող բլուրը խանգարեց աշխատանքներին, քանի որ ունեինք թերի տվյալներ տեղագրության հետ կապված: Մինչ այդ խնդիրները կլուծեինք, հայտարարվեց Դուբայում, ապա նաև Հարավային Կորեայում աշխարհի ամենաերկար զիփլայնների կառուցման մասին»: Հետևաբար, ըստ Տիգրան Չիբուխչյանի, արդեն ակտուալ չեն Հայաստանում ամենաերկար զիփլայնը կառուցելու մասին ծրագրերը: «Մենք հիմա աշխատում ենք եղած ծառայությունները բարեկարգելու, դրանք եվրոպական ստանդարատներին համապատասխանեցնելու և այցելուների համար ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ»: Ըստ Տիգրան Չիբուխչյանի՝ անցած տարի զբոսաշրջիկների հոսքը Ենոքավան կազմել է շուրջ 55 հազար, իսկ այս տարի ակնկալվում է թիվը հասցնել մինչև 68 հազարի:Այդ նպատակով նախատեսվում է ավելացնել մոտավորապես 20 նոր ծառայություններ: Ի դեպ՝ Yell extreme park-ն այս տարի նշում է ծննդյան 3-րդ տարեդարձը, որի շրջանակներում Ենոքավան այցելած մարդիկ 2 օր կմասնակցեն Yell extreme park-ի ծննդյան միջոցառումներին