Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled-11

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումը պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ

 

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։

 

Լևոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։

 

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը, ինչպես նաև հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 

Մտքեր են փոխանակվել միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է համատեղ ջանքերի կարևորությունը՝ հանրապետության անվտանգային խնդիրների լուծման և հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին միջազգային լսարանին և համապատասխան միջազգային կառույցներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու գործում։

 

Հանդիպման վերջում Լևոն Մնացականյանը պատասխանել է պաշտպանության բնագավառին առնչվող ներկաների բազմաթիվ հարցերին։