Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկություն ունեմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում». ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledեո

Կառավարության նիստից առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրվելու մասին իր որոշումը կհայտնի առաջիկա օրերին: «Ինչքանով տեղեկացված եմ՝ ֆեդերացիայում փոփոխություններ են, կարգավիճակը փոխվում է: Ժամկետներ կան համաձայնեցնելու ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ, կլինեն նոր ընտրություններ, հավանաբար սեպտեմբերի 10-15-ին: Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում չունեմ, չեմ թաքցնի՝ ցանկություն ունեմ, բայց պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ նրանք էլ դեմ չեն, որ ես լինեմ: Առաջադրությունը պետք է լինի ցանկալի է բարձրագույն խմբի թիմերի կողմից, եթե կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և կտեսնեն ինձ, այդ ժամանակ մեծ սիրով կընդունեմ:  Եթե որոշեմ առաջադրվել, ավելի վաղ կհայտարարեմ: Առաջիկա օրերին այդ հարցը կքննարկենք: Խնդրում և հորդորում եմ բոլոր տատանվող թիմերին՝ «Շիրակին», «Փյունիկին», անպայման մասնակցել առաջնությանը, անկախ նրանից թե ինչ հարաբերությունների մեջ են ՀՖՖ-ի հետ»,-նշել է Վանեցյանը: Վանեցյանը նշել է նաև, որ կարճ հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ՝ կապված ՀՖՖ հարցերի հետ, իսկ ահա ԱԱԾ-ն Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում որևէ ստուգումներ չի իրականացրել: Խոսելով իր կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորության մասին՝ Վանեցյանը նաև հայտարարել է, որ այդ դեպքում ՀՖՖ գործկոմն ամբողջությամբ կփոխվի: Նա նաև նշել է, որ պատրաստ է զիջել պաշտոնը Յուրի Ջորկաեֆին: Ի դեպ մեր կայքում երեկվանից ՀՖՖ նախագահ հարցի շուրջ հարցում  է իրականացվում: Արթուր Վանեցյանը նաև  նշեց, որ «Երևան» հիմնադրամում աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի կանչվել հարցաքննության, սակայն շուտով կկանչվի։ Ինչպես նաև ավելացրեց, որ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում ստուգումներ չեն իրականացրել։ ԱԱԾ պետը նաև ասաց, որ մոտ ժամանակներում աղմկահարույց բացահատումներ կլինեն բազմաթիվ պաշտոնյաների անուններով։