Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ՀՖՖ նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-collage-6

Սեպտեմբերին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։ Գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով այդ պաշտոնի լավագույն թեկնածուն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է և եթե նա առաջադրվի՝  ինքը չի առաջադրվի։ «Առաջին հայկական ճակատը»՝ FAF- ը հայտարարություն է տարածել , որի համաձայն  հնարավոր թեկնածու է  նաև հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը , որին էլ ճակատն աջակցելու է: Հիշեցնենք, որ Ջորկաեֆը շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է՝ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և  հայկական ֆուտբոլին։ Ի դեպ, կարող եք քվեարկել  Ըստ ձեզ ո՞վ է ՀՖՖ նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն