Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. «Սելթիկը» կրկին ուժեղ գտնվեց «Ալաշկերտից»

Սպորտ
a1seltik-win

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» Գլազգոյում 0:3 հաշվով պարտություն կրեց տեղի «Սելթիկից»:   Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց շոտլանդացիների հարձակվող Մուսա Դեմբելեն: Երեք րոպե անց «Սելթիկը» մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Յոզո Շիմունովիչը:   Չնայած թվային առավելությանը, «Ալաշկերտը» չկարողացավ գոլային լուրջ պահ ստեղծել, իսկ ահա տանտերերն արդեն առաջին խաղակեսում եւս երկու գոլ խփեցին եւ հաշիվը դարձրին 3:0: Նախ 11մ հարվածով աչքի ընկավ նույն Մուսա Դեմբելեն, ապա գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Ֆորեսթը: Երկրորդ խաղակեսում թիմերը չկարողացան նոր հաջողության հասնել:   Այդպիսով, «Ալաշկերտը» երկրորդ խաղում անընդմեջ պարտվեց նույն 0:3 հաշվով եւ դուրս մնաց չեմպիոնների լիգայի մրցաշարից: Սակայն մեր թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլում, որի խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին: